Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եվրախորհրդարանի պատգամավորն անհրաժեշտ է համարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը

Եվրախորհրդարանի պատգամավորն անհրաժեշտ է համարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը
07.10.2020 | 17:13

Եվրախորհրդարանում «Կատալունիայի հանրապետական ձախ» (ERC) կուսակցության պատգամավոր Ջորդի Սոլեն հոկտեմբերի 7-ին քննարկումների ժամանակ հայտարարել է, որ պետք է ճանաչել և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ հրապարակելով իր ելույթի տեսանյութը:

«Ինքնորոշման իրավունքի անտեսումը կարող է մեծ հակամարտությունների պատճառ դառնալ»,- նշել է կատալոնացի պատգամավորը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի բոլոր դերակատարները, հակամարտությունը սրելու փոխարեն, պետք է աշխատեն խաղաղությունը խթանելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ